Հոմսում պայթյունի հետևանքով գրանցվել է 37 զոհ
Սիրիայի Հոմս քաղաքում ականապատ մեքենայի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 37 մարդ է զոհվել, 10֊նյակ մարդիկ վիրավոր են, հայտնում են տեղի իշխանությունները։
Պայթյունն որոտացել է երկրի նախագահ Բաշար Ասադին պատկանող ալավիների թաղամասում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դամասկոսի կենտրոնում ականանետային ռմբակոծման հետևանքով գրանցվել էր 12 զոհ, ևս մի քանի 10֊նյակ վիրավոր։