Չինաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 177 հազարի
Չինաստանի հարավարևմտյան Յունյնան նահանգում գրանցված 6,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով տուժել է մոտ 177 հազար մարդ։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
48 մարդ վիրավոր է, տարհանվել է 45 հազար քաղաքացի, հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Ըստ տեղի իշխանությունների հաղորդման՝ ավերվել է մոտ 3,4 հազար տուն, ևս 21 հազարը զգալի վնասվել են։ Երկրաշարժի հասցված վնասի չափ 272 մլն դոլար է գնահատվում։
Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել էր մայիսի 30֊ին՝ Ինցզյան շրջանի Յունյնան նահանգում։