211652_close_icon
views-count1154 դիտում article-date 12:45 01-06-2014

Երևանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Քաղաքապետի ուղերձում ասվում է. «Սիրելի երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք՝ մեծերս, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ: Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է անում հնարավորը, որ ձեզ շրջապատող միջավայրը լինի առավել գրավիչ ու հարմարավետ: Տարեցտարի ավելացող բարեկարգ բակերի, զբոսայգիների ու խաղահրապարակների թիվը, մանուկների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով իրականացվող տարաբնույթ ծրագրերն ու միջոցառումներն էլ դրա լավագույն ապացույցն են: Եվ համոզված եմ, որ մեր այս բոլոր քայլերը կնպաստեն, որ ձեզանից յուրաքանչյուրն ավելի շատ սիրի մեր քաղաքն ու հետագայում նաև հոգ տանի նրա մասին, քանզի այն ձերն է և դու՛ք եք նրա վաղվա քաղաքացին ու տերը: Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:

Նմանատիպ նյութեր