211652_close_icon
views-count1436 դիտում article-date 20:10 31-05-2014

Չխաղա՞նք

Խաղը վերացական, մետաֆիզիկական երևույթ է: Խաղի կանոնները պայմանական են, որոնք ընդունվում են խաղացողների կողմից: Խաղը նպաստում է ժամանակավորապես կտրվելու իրականությունից, բնությունից, տեղափոխվել այլ՝ խաղային աշխարհ, որը կառավարվում է խաղային կանոններով, օրենքներով, արժեքներով: Երեխաները հակված են խաղալու: Խաղն ավելի շատ հետաքրքրում է երեխաներին, քան մեծերին: Խաղը երեխային զվարճալի է թվում, որովհետև խաղի ժամանակ կտրվում է ձանձրալի և միօրինակ իրականությունից, տեղափոխվում մեկ այլ, գրեթե հեքիաթային աշխարհ: Խաղի ուսանելի հատկանիշներից է ոչ միայն նրա ընթացքը, այլև արդյունքը: Խաղի ժամանակ երեխան սովորում է հաղթել, զգում է հաղթանակի բերկրանքը, ձգտում է հաջողության, ինչը դրական ազդեցություն է ունենում անձի զարգացման վրա: Բացի դրանից, խաղի կանոնները պահպանելը և ազնիվ խաղալը երեխայի մոտ դաստիարակում են ազնվություն, կանոններին ենթարկվելու, օրենքները պաշտպանելու մղում: Խաղը թույլ է տալիս զարգացնել երևակությունը: Իսկ երբ խաղից հետո վերադառնում են իրականություն, ապա երեխայի մոտ զարգանում է իրականությունը վերացականից տարբերելու հատկություն: Դա թույլ է տալիս տարբերել իրականն ու կեղծը, ճիշտն ու սուտը: Եթե երեխան չի խաղում, ապա դա խիստ մտահոգիչ է, հնարավոր է, որ երեխան տառապում է դեբիլությամբ: Հետագայում մարդը կարողանում է նույն սկզբունքով խաղալ ավելի բարդ և լուրջ խաղեր, քանի որ բոլոր խաղերի հիմնական սկզբունքը և տրամաբանությունը նույնն են: Ամեն դեպքում կարևորվում է ազնիվ խաղը, կանոնների պահպանումը և, իհարկե, հաղթանակը, որը լուրջ խաղերում հասունանում է միավորներով, որոնք ձեռք են բերվում խաղային շրջաններում: Քաղաքական խաղերը նույնպես վերացական են, մետաֆիզիկական, և ունեն իրենց կանոնները: Կան ազնիվ խաղացողներ և դաղալություն անողներ: Մի մասն ընդհանրապես քաղաքական խաղեր չի խաղում, որովհետև ժողովուրդների, հասարակությունների հետաքրքրությունների հետ խաղալն ազնիվ չի համարում: Իրականում չեն խաղում միայն նրանք, ովքեր չեն կարողանում խաղալ՝ երևակության պակասի և պարտվելու խայտառակությունից վախենալու պատճառով: Այսինքն՝ քաղաքական խաղն ինքնին բարոյական է: Սակայն, եթե քաղաքական խաղում դաղալություն են անում, խախտում կանոնները, չեն ընդունում դատավորների որոշումները, զոռբայություն անում, ապա դա ինչ-որ այլանդակություն է, որը խաղի և քաղաքականության հետ ոչ մի կապ չունի: Եվ ընդհանրապես, անազնիվ խաղացողն է գցում խաղի նկատմամբ հետքարքրությունը Սակայն ողջամիտ մարդու համար պարզ է, որ խաղը մարդու համար է, նպաստում է մտքի զարգացմանը, հաղթելու կամքի դաստիարակմանը: Սակայն եթե մարդը մարդ չի, այլ սրիկա-տականք, ապա կարող է փչացնել խաղը, ինչպես նաև՝ խաղի և խաղացողի մասին կարծիքը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր