211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում․ սալաքարեր տեղափոխող բեռնատար մեքենայից «Բելաջիո» ռեստորանի թունելի մոտ մի մասը թափվել է, տևական ժամանակ երթևեկությունը խաթարվել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17204 դիտում article-date 22:21 02-09-2025
Ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման մեջ է մտնում նաև այն, որ բեռներ տեղափոխող մեքենաները ևս պարտադիր պետք է պահպանեն անվտանգության կանոնները։

Մինչդեռ թե՛ Երևանում, թե՛ մարզերում կարելի է հանդիպել որոշ «վայ վարորդների», ովքեր բեռները տեղափոխում են՝ չպահպանելով անվտանգության կանոնները։

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ականատես եղանք, թե ինչպես «Mercedes» մակնիշի քարշակ-բեռնատարը բեռ տեղափոխելիս Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի ճանապարհ ընթանալիս, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ գտնվող թունելու սկզբնամասում շրջադարձ կատարելիս բեռի մի մասը  թափել է։

Բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ չէին անցնում, հակառակ դեպքում քարերը կվնասեին այդ ավտոմեքենաները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր