Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ փրկարարները ու ջրային պարեկները Սևանա լճից, մոտ 200 մետր հեռավորությունից, դուրս են բերել մոլորված 4 քաղաքացիների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սևանա լճի թերակղզու մոտ՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, 4 քաղաքացիներ գտնվում են ջրային փոխադրամիջոցի վրա և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն քաղաքացիներին օգնության է մեկնել Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը։
Մեկնել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկներ Սերգեյ Օհանյանը և Սամվել Հունանյանը՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյան, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյան, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Կարճ ժամանակ անց փրկարարները ու ջրային վաշտի պարեկները մոլորված 4 քաղաքացիներին դուրս են բերել ափ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի