Վանաձորում «Յանդեքս Տաքսի»-ի վարորդները խաղաղ ակցիա անցկացրին՝ պահանջելով սակագնի բարձրացում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Վանաձորում «Յանդեքս Տաքսի»-ի վարորդները դուրս էին եկել խաղաղ հավաքի՝ բարձրաձայնելու սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին։ Վարորդները նշեցին, որ իրենց բողոքը պայմանավորված է ցածր սակագներով և հաճախ պատվերների չարդարացված չեղարկումներով։
Նրանց խոսքով՝ երբեմն ուղևորները պատճառաբանություն չներկայացնելով պարզապես մերժում են պատվերը․ «Մոտեցավ, նայեց դեմքիս, ասաց՝ մի քանիսին կանչել եմ, չեմ հավանել, պատվերը չեղյալ է համարել», – պատմեց վարորդներից մեկը։ Մյուսը հավելեց․ «Խալաթով ու հողաթափերով սրճեփը ձեռքին նստում են երկու շենք այն կողմ, կանգնեցնում են, և երբ խոսում ենք, դժգոհում են»։
Ակցիայի խաղաղ ընթացքը վերահսկում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի ծառայողները՝ բանի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն էին կատարում նաև նույն վաշտի պարեկներ Իրինա Դանիելյանը ու Իգր Նազարյանը։
Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանը, անցնելով տարածքով, նկատել է վարորդների հավաքը և հետաքրքրվել՝ «ինչ է պատահել»։ Վարորդները պատասխանել են, որ խաղաղ ակցիա են իրականացնում։ Վարորդները շեշտեցին, որ իրենց նախաձեռնությունը բացառապես խաղաղ է, և իրենք նպատակ ունեն հասնել արդարացի սակագնի սահմանման։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։