Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավոր. ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Tesla-ում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վարորդը այնուհետև տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկ Աղվան Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզ Հովհաննիսյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը մեծ թվով քաղաքացիներ ավտոմեքենաները կայանել էին դեպքի վայրում և ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։