Վանաձորի թիվ 27 դպրոցում տոնական շուքով նշվեց Գիտելիքի օրը․ քաղաքի 3 առաջին դասարան ունեցող 3 դպրոցներից մեկը հենց այս դպրոցն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորի Ղևոնդ Ալիշյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում սեպտեմբերի 1-ին մեծ շուքով մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Տոնական միջոցառումը համախմբել էր աշակերտներին, ծնողներին ու ուսուցիչներին՝ ստեղծելով ուրախ և հիշարժան մթնոլորտ։
Դպրոցի տնօրեն Սյուզաննա Մալումյանը, փոխտնօրեններ Հայարփի Սարգսյանը և Դիանա Նիկողոսյանը ջերմորեն շնորհավորեցին ներկաներին՝ մաղթելով արդյունավետ ու հաջողություններով լի ուսումնական տարի։ Տնօրենը կարևորեց երեխաների կրթությունն ու դաստիարակությունը՝ ընդգծելով, որ նրանք մեր ապագան են, և յուրաքանչյուր փոքրիկի հաջողությունը մեծ ձեռքբերում է համայնքի համար։
Այս տարի Վանաձորի հանրակրթական դպրոցներից միայն երեքն են ունեցել երեք առաջին դասարան, և դրանցից մեկը հենց թիվ 27 դպրոցն է։ Այն, ըստ տնօրինության, վկայում է ծնողների վստահության և դպրոցի բարձր հեղինակության մասին։ Միջոցառման ամենահուզիչ պահերից էր դպրոցի սան Աննայի այցը իր առաջին ուսուցչուհի՝ ընկեր Մարտիրոսյանին։ Այդ հանդիպումը տոնական օրվան հաղորդեց առանձնահատուկ ջերմություն։
Աշակերտների երգերը, պարերն ու արտասանությունները դարձան օրվա գունեղ ու անմոռաց մասը։ Դպրոցի ավանդույթները, մանկավարժական կազմի նվիրվածությունը և ծնողների մշտական աջակցությունը նպաստում են, որ յուրաքանչյուր ուսումնական տարի թիվ 27 դպրոցում սկսվի ուրախությամբ ու հաջողությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։