211652_close_icon
views-count22054 դիտում article-date 22:18 29-05-2014

«Դավիդյանց Լաբորատորիաներ»-ի կողմից տրված թերի ախտորոշման պատճառով քինգբոքսինքգի չեմպիոնը մահից է փրկվել, իսկ հայրը դրանից հետո կնքել է իր մահկանացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դավիդյանց Լաբորատորիաներ» ընկերության կողմից տրամադրված թերի ախտորոշման պատճառով Հայաստանի քինբոքսինքգի չեմպիոն 18-ամյա Արմեն Վարդանյանը մահից է փրկվել: Հայաստանում «Դավիդյանց Լաբորատորիաներ»-ի կողմից տրված ախտորոշման հիմքով ստացված բուժումը արդյունք չի տվել, այնուհետև իրավիճակը ծանրանալուց հետո բուժման նպատակով երիտասարդը մեկնել է արտերկիր, սակայն այնտեղ պարզվել է, որ սխալ ախտորոշման զոհ է դարձել: Այս մասին այսօր մայիսի 29-ին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց 18-ամյա Արմեն Վարդանյանի մայրը` Անահիտ Իգիթյանը: Պատմելով իրենց հետ կատարված սարսափելի իրականության մանրամասները տիկին Անահիտը հիշեց, որ , 2013 թվականի հունիսին որդին պետք զորակոչվեր բանակ, սակայն նրա մոտ հայտնաբերվում է ուռուցքի գոյացություն: Ախտորոշելու համար նրանք դիմում են «Դավիդյանց Լաբորատորիաներ» ՍՊԸ, որտեղից ստանալով ախտորոշում B խմբի խոշորաբջիջային լիմֆոմա դիմում են Նաիրի բժշկական կենտրոն բուժում ստանալու նպատակով: Նաիրի բժշկական կենտրոնում բժիշկ Լևոն Բադալյանը ախտորոշումը ուսումնասիրելուց հետո կազմում է բուժման սխեմա և տալիս է դեղերի ցուցակ: Ընտանիքի անդամները իրենց ունեցվածքը վաճառելով` մեծ դժվարությամբ անցնում են բժշկի նշանակած քիմիոթերապիայի 8 կուրս, որի 1 կուրսը արժե 1. 600.000 դրամ: Ավելին` միայն դեղորայքային բուժումը ապահովելու համար 12 միլիոն 800 հազար է կազմում: Բուժումը չի տալիս դրական արդյունքներ և բժիշկը խորհուրդ է տալիս տղային տանել արտերկիր ճառագայթման: «Լենինգրադի հայտնի Պետրովի անվան օնկոլոգիայի կենտրոնում կատարվեց կրկնակի ախտորոշում, որտեղ հերքվեց «Դավիդյանց Լաբորատորիաներ»-ի տրված ախտորոշումը և ըստ ախտորոշման Արմենի մոտ դասական խոչկինա է, որի բուժումը պետք է ընթանար ավելի պարզ մեթոդներով, իսկ մաբդեռա դեղը ընդհանրապես պետք չէր կիրառել, ասեմ ավելին «Դավիդյանց Լաբորատորիաներ» կենտրոնը 5 օպոնենտի փոխարեն վերցրել է 3 օպոնենտով և ասում են, որ իրենք 2 օպոնենտի նյութերը չեն ունեցել»,- ընդգծեց Արմենի մայրը: Ավելին` ընտանիքի Հայաստան վերադառնալուց հետո վշտից մահանում է Արմենի հայրը: Մարզիկը սխալ բուժման արդյունքում ներկա պահին շարունակում է բուժում ստանալ Ֆրանսիայում: «Շուրջ 1 տարի է որդիս տառապում է հիվանդանոցներում «Դավիդյանց Լաբորատորիաներ»-ի կողմից տրված թերի ախտորոշման հետևանքով: Պահանջում եմ այս գործին ընթացք տալ, որ նորանոր ընտանիքներ չկործանվեն սխալ ախտորոշման արդյունքում»,- ավելացրեց Անահիտ Իգիթյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել «Դավիդյանց Լաբորատորիաներ» ՍՊԸ-ի տեսակետը, նշված հարցի շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր