211652_close_icon
views-count8494 դիտում article-date 02:41 29-05-2014

Կհաջողվի՞ արդյոք Շալանդին խորամանկել «Անապատի աղվեսներին»

Հայաստանի ազգային հավաքականը Բերնար Շալանդի գլխավորությամբ իր երկրորդ հանդիպումը կանցկացնի Ալժիրի ընտրանու հետ: Ինչպես հայտնի է մեր ընտրանու առաջիկա մրցակիցը 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է նվաճել և դա, իհարկե արդեն շատ բան վկայում մրցակցի ուժի մասին: Բնականաբար, Բեռնար Շալանդի և նրա սաների երկրորդ քննությունը անհամեմատ ավելի բարդ լինելու, քան առաջինը, որի շրջանակում մեր ընտրանին 4:3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: [b]Ալժիրի հավաքական[/b] Մականուն` «Անապատի աղվեսներ» Տիտղոսներ: Աֆրիկայի չեմպիոն` 1990, Համաֆրիկական խաղերի հաղթող`1978, Միջերկրածովային խաղերի հաղթող`1975 Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունք` խմբային փուլ ԱԱ-2014-ի որակավորման փուլ` ԱՖԿ 3 փուլ, Բուրկինա-Ֆասո (2:3,1:0) Գլխավոր մարզիչ` Վահիդ Հալիլհոջիչ Ավագ`Մաջեդ Բուգերա («Լեխվիա», Քաթար) [img]http://2.bp.blogspot.com/_deRKIDxn1Zk/TR3zUtwg34I/AAAAAAAACIc/IDMPNviy8cw/s1600/ALGERIE_RFA_1982_301009.jpg[/img] [b]Պատմական ակնարկ[/b] Ալժիրի հավաքականը իր պատմության ընթացքում 4-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Նախորդ երեք դեպքերում ալժիրցիներին չի հաջողվել հաղթահարել խմբային փուլի արգելքները: Սակայն աշխարհի առաջնություներում աֆրիկյան հավաքականի նորամուտը բավականին տպավորիչ է ստացվել: 1982 թվականին ալժիրցիները խմբային փուլի առաջին խաղում 2:1 հաշվով սենսացիոն կերպով պարտության մատնեցին այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոնին` Գերմանիայի հավաքականին, իսկ այնուհետև 3:2 հաշվով հաղթեցին Չիլիի ընտրանուն, սակայն վերջին խաղում 0:2 հաշվով զիջեցին Ավստրիայի հավաքականին և գնդակների վատագույն տարբերության շնորհիվ խմբում զբաղեցրերցին երրորդ տեղը: 4 տարի անց «Անապատի աղվեսները» ուղևորվեցին Մեքսիկա, սակայն 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ նրանք վաստակեցին ընդամենը մեկ միավոր: Ալժիրցիները միակ միավոր վաստակեցին Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում, իսկ մնացած երկու խաղերում պարտվեցին Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականներին: 2010 թվականին ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ ալժիրցիները կրկին մեկ միավոր վաստակեցին խմբային փուլում, սակայն այդ միակ միավորը նրանք նվաճեցին Անգլիայի հավաքականի հետ խաղում: Հետագայում աֆրիկացիները միևնույն 0:1 հաշիվներով զիջեցին Սլովենիայի և ԱՄՆ-ի ընտրանիներին: [img]http://r.ldh.be/image/d7/528f87233570b69ffddeedd7.jpg[/img] [b]Որակավորման փուլ[/b] Աֆրիկական նախընտրական փուլը բավականին բարդ և հետաքրքիր մրցաշար է: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն է ընձեռվում 5 աֆրիկական հավաքականների, իսկ այդ 5 ուղեգրերի համար պայքար են մղում 52 երկրների ազգային ընտրանիներ: Ալժիրցիները որակավորման փուլը մեկնարկեցին երկրորդ փուլից և հաղթեցին իրենց խմբում, որտեղ ընգրկված էին Մալիի, Բենինի և Ռուանդայի թիմերը: Երրորդ փուլում դուրս եկան 10 ընտրանիներ, որոնցից Ալժիրին բաժին հասավ Բուրկինա-Ֆասոյի հավաքականը, որ երբեք աշխարհի առաջնություններում հանդես չի եկել: Հալիլհոջիչի սաները դժվարին պայքարում կարողացան հաղթել Բուրկինա-Ֆասոյի արգելքը: Ալժիրցիները ԱԱ-2014-ի ուղեգիր նվաճեցին մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ: [img]http://3.bp.blogspot.com/-NA1rKsPqrUY/UqwBEhNEeOI/AAAAAAAAA1w/fDoCR40CgpE/s640/Algeria+World+Cup+2014+Shirts_3.JPG[/img] [b]Խաղաոճը և կազմը[/b] Վերջին 4 տարում Ալժիրի հավաքականում մեծ փոփոխություններ չեն եղել, սակայն միջազգային կարիերան ավարտել են թիմի երկու գլխավոր աստղերը` Քարիմ Զիանիին և Նադիր Բելհաջը, ովքեր հայտնի էին Ֆրանսիայի և Անգլիայի առաջնություններում իրենց ելույթներով: Ներկայումս հավաքականում առաջնային դերեր են ստանձնել` Սոֆիան Ֆեգուլին («Վալենսիա»), Ադլեն Գեդիուրան («Կրիստալ Պելաս»), Սաֆիր Տայդերը («Ինտեր», Միլան),Ռաֆիկ Ջեբուրը («Նոթինգհեմ ֆորեստ») և Իսլամա Սլիմանին («Սպորտինգ», Լիսաբոն): Վերոնշյալ խաղացողների մեծամասնությունը ներկայացնում է հարձակման գիծը: Ալժիրի ներկայիս հավաքականը` դա առաջին հերթին հարձակումն է, որ ունակ է չեզոքացնել պաշտպանության սխալները: Ալժիրի թիմ է, որը հիանալի տիրում է գնդակին, իսկ առջև գծում գործում են արագաշարժ և «կրակոտ» ֆուտբոլիստներ: Գնդակը խլելուն պես նրանք արագորեն դիմում են հակագրոհների: Դա հանդիսանում է ալժիրցիների գլխավոր զենքը: Հալիլհոջիչը հիմնականում կիրառում է 4-5-1 տակտիկական համակարգը, որը շատ հաճախ վերափոխվում է 4-3-3-ի: Ալժիրցիները երիտասարդ թիմ է ունեն, որը ունակ է անակընկալ մատուցել ցանկացած մրցակցի: Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստները հիմնականում հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, սակայն թիմի դարպասը պաշտպանում է տեղի ակումբներից` «ՈՒՍՄ Ալժիր»-ում հանդես եկող Մոհամեդ Լամին Զեմմամուշեն: ԱԱ-2014-ի համար ընդլայնված հայտացուցակում առկա է նաև փորձառու դարպասապահ Ադի Ռաիս Կոբոս Ադրեն Մբլոխիի անունը, ով հանդես է գալիս Սոֆիայի ԲԿՄԱ-ում: Սակայն Հալիլհոջիչը նախընտրական փուլում թիմի դարպասում վստահում էր Մոհամեդ Լամինային: Մաջիդ Բուգերան և Կարլ Մեջանին հանդես են գալիս պաշտպանության կենտրոնում և հաճախակիորեն օգնում են կիսապաշտպաններին: Երկու պաշտպանները էլ հիանալի առաջին փոխանցման են տիրապետում: Եզրային պաշտպանների գոտում հանդես են գալիս Այսա Մանդին և Ֆաոզի Գուլամը, ովքեր աչքի են ընկնում արագաշարժությամբ, սակայն նրանց խաղը անթերի համարել չի կարելի: Առաջինը աչքի է ընկնում իր ունիվերսալությամբ, իսկ երկրորդը ընդգծված աջ պաշտպան է: Թիմի մարզիչը լայն ընտրություն ունի կիսապաշտպանական գծում: Ինչպես նշեցինք Ալժիրը հիմնականում հանդես է գալիս 5 կիսապաշտպաններով, սակայն հարկ եղած ժամանակ սահուն կերպով երկու եզրային կիսապաշտպանները վերափոխվում են եզրային հարձակվողների: Կիսապաշտպանության կենտրոնում խաղում են Գեդիուրան և Բենտալեբը, իսկ թիմի առաջատար Ֆեգուլին հանդես է գալիս ինչպես կիսապաշտպանության աջ թևում, այնպես էլ փլեյմեյքերի դերում: Ձախ թևում գործում է Բրաիմին: Հարձակման գծում մեծ հույսեր են կապում Սաֆիր Թայդերի հետ, ում ձեռք բերելու համար Միլանի «Ինտեր»-ը 5 մլն եվրո ծախսեց: Տայդերը հասցրել է հանդես գալ Ֆրանսիայի պատանեկան հավաքականներում, սակայն վերջնական ընտրությունը կատարել է Ալժիրի հավաքականի օգտին: «Ինտեր»-ի խաղացողը ամենայն հավանականությամբ հանդես կգա ենթահարձակվողի դիրքում, իսկ ահա հարձակման կրակագծում կգործի թիմի լավագույն ռմբարկու 25-ամյա Իսլամ Սլամինին, ով ներկայացնում է Լիսաբոնի «Սպորտինգ»-ը և սպասում է եվրոպական առաջատար հնգյակի երկրներում հանդես եկող ակումբների առաջարկներին: Հարձակման գծում այլընտրանք կարող է լինել նաև «Պորտու»-ի խաղացող Նաբիլ Գիլասը, ով 2013 թվականին է իր նորամուտը նշել ազգային թիմի կազմում, սակայն անցկացրած 4 խաղում 1 գոլ է հեղինակել: Գիլասը նախորդ մրցաշրջանում հիանալի տպավորություն թողեց «Պորտու»-ի կազմում և առաջիկայում կարող է դառնալ թիմի հայտնություններից մեկը: [b]Դարպասապահներ:[/b] Մոհամեդ Զեմմամուշի («ՈՒՄՍ Ալժիր»), Ադի Մբլոխի (ԲԿՄԱ, Սոֆիա), Իզզդդեին Դուխա («ՈՒՍՄ Էլ Հարախ»), Սեդրիկ Սի Մոհամմեդ («ԿՍ Կոնտսանտինե») [b]Պաշտպաններ[/b]: Բելկալեմ Էսիդ («Ուոթֆորդ»), Մաջիդ Բուգերա («Լեխվիա»), Կադամուրո Լիասսինե («Մալյորկա»), Ֆաոզի Գուլամ («Նապոլի»), Ռաֆիկ Խալիչե («Ակադեմիկա», Կոիմբրա), Նասեր Խուալեդ («ՈՒՍՄ Ալժիր»), Այսա Մանդի («Ռեյմս»), Կառլ Մեջանի («Վալանսիեն»), Ջամիլ Մեսբա («Լիվորնո») [b]Կիսապաշտպաններ:[/b] Նաբիլ Բենտալեբ («Տոտենհեմ»), Յասին Բրաիմի («Գրանադա»), Ադլան Գեդիուրա («Քրիստալ Պելաս»), ԱմիրԿարաոուի («Սեթիֆ»), Մեդհի Լասեն («Խետաֆե»), Մեհդի Մոստեֆա-Սբաա («Այաչչո»), Սագիր Տայդեր («Ինտեր»), Հասսան Յեբդա («Ուդինեզե»), Սոֆիեն Ֆեգուլի («Վալենսիա»), [b]Հարձակվողներ:[/b] Ռիադ Բուդեբուզ («Բաստիա»), Բելկալեմ Էսիդ («Ուոթֆորդ»), Բելկալեմ Էսիդ («Ուոթֆորդ»), Բելկալեմ Էսիդ («Ուոթֆորդ»), Բելկալեմ Էսիդ («Ուոթֆորդ»), Աբդելմումեն Ջաբու («Աֆրիկան»), Ռաֆիկ Ջեբուր («Նոթինգհեմ Ֆորեստ»), Նաբիլ Գիլաս («Պորտու»), Ֆուեդ Կադիր («Սեթիֆ»), Ռիյադ Մահրիզ («Լեսթեր Սիթի»), Իսլամ Սլիմանի («Սպորտին», Լիսաբոն), Էլ Արաբի Սուդանի («Դինամո», Զագրեբ) [img]http://www.kawalisse.com/ar/wp-content/uploads/2014/02/%D9%81%D8%BA%D9%88%D9%84%D9%8A-%D9%8A%D8%BA%D9%8A%D8%A8-%D8%B9%D9%86-%D8%AA%D8%AF%D8%B1%D9%8A%D8%A8%D8%A7%D8%AA-%D9%81%D8%A7%D9%84%D9%86%D8%B3%D9%8A%D8%A7.jpg[/img] [b] Առաջատարները[/b] Սոֆիեն Ֆեգուլին ժամանակին Ֆրանսիայի հավքականում հանդես գալու հնարավորություն ուներ, սակայն Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ խորհրդակցելուց հետո կիսապաշտպանը ընտրություն կատարեց Ալժիրի հավաքականի օգտին: Ազգային հավաքականի կազմում իր նորամուտի խաղում Ֆեգուլին հաղթական գոլ խփեց Գամբիայի դարպասը: Երբ Սոֆիենը խաղադաշտում է, ապա ալժիրյան հավաքականի խաղը ավելի վառ և հագեցած է դառնում: «Վալենսիա»-ի կիսապաշտպանը կարող է հանդես գալ կիսապաշտպանության աջ եզրում և փլեյմեյքերի դերում: Ալժիրի հավաքականում ունիվերսալ խաղացողները մեծ թիվ չեն կազմում և Ֆեգուլիի վարիացիոն խաղը Հալիլհոջիչին թույլ է տալիս որոշակի մարտավարական խուսավարումներ կատարել: Ֆեգուլին հավաքականի ճամբար է ժամանել հիանալի մարզավիճակում: Եթե Ֆեգուլին հանդիսանում է թիմի գլխավոր աստղը և իր վրա է սևեռում եվրոպացի երկրպագուների ուշադրությունը, ապա փորձառու Մաջիդ Բուգերան թիմի ոգին և մարմինն է: Ինչպես Սոֆիենը, այնպես էլ Բուգերան ունակ է հանդես գալ տարբեր խաղային դիրքերում: Ամենից հաճախ Բուգերան հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում, սակայն մեկընդմերթ խաղացողին կարելի է տեսնել նաև կիսապաշտպանության հենակետային դիրքում: Ֆուտբոլիստը նաև օժտված է ֆիզիկական գերազանց տվյալներով: Իր կարիերայի ըհթացքում Բուգերան հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են` «Քրյու Ալեքսանդրու»-ն, «Շեֆիլդ Ուենսդեյ»-ը, «Չարլտոն Ատլետիկը» և «Գլազգո Ռեյնջերս»-ը: Ներկայումս ֆուտբոլիստը պաշտպանում է Քաթարը ներկայացնող «Լեխվիա» ակումբի գույները: [img]http://media.carbonated.tv/92582_story__Vahid-Halilhodzic.jpg[/img] [b]Գլխավոր մարզիչը [/b] Վահիդ Հալիլհոջիչը մարզչական հարուստ փորձ է կուտակել ֆրանսիական ակումբների հետ աշխատանքի տարիներից: 4 տարի առաջ բոսնիացի 61-ամյա մարզչը կարող էր հայտնվել աշխարհ առաջնությունում, երբ Կոտ դ'Իվուարի հավաքականի հետ հաջող կերպով հաղթահարեց նախընտրական փուլի արգելքը, սակայն Մունդիալի մեկնարկից օրեր առաջ նա հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից: Ալժիրցիները գրկաբաց ընդունեցին Հալիլովիչին: 2011 թվականի հուլիսի 22-ին Ալիժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հալիլհոջիչի միջև կնքվեց երեք տարվա պայմանագիր: Որպես ֆուտբոլիստ Հալիլովիչը հիմնականում հանդես է եկել «Նանտ»-ի և ՊՍԺ-ի կազմերում, ինչպես նաև պաշտպանել է նախկին Հարավսլավիայի ընտրանու գույները: Որպես մարզիչ Հալիլհոջիչը ՊՍԺ-ի հետ 2004 թվականին նվաճել է Ֆրանսիայի գավաթը, իսկ 1997 թվականին «Ռաջա Կասաբլանկա» ակումբի հետ դարձել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր: [b]Հավելյալ տեղեկություններ[/b] - ՖԻՖԱ-ի մայիս ամսվա դասակարգման աղյուսակում Ալժիրի ընտրանին զբաղեցնում է 25-րդ տեղը: - Ալժիրցիները իրենց վերջին հանդիպումը անցկացրել են, այս տարվա մարտի 5-ին, երբ ստուգողական խաղի շրջանակում 2:0 հաշվով պարտության են մատնել Սլովենիայի ընտրանուն: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր