211652_close_icon

4 հայ շախմատիստներ կխաղան Հնդկաստանում ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլում

views-count1237 դիտում article-date 22:18 03-11-2025
Չորս հայ շախմատիստներ հանդես կգան Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը թայ-բրեյքում 2,5: 1,5 հաշվով հաղթել է մալայզիացի Մոհան Հավինին և միացել նոյեմբերի 2-ին առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած Գաբրիել Սարգսյանին ու Հայկ Մարտիրոսյանին:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը թայ-բրեյքում 3,5:4,5 հաշվով պարտվել է եգիպտացի Ահմեդ Ադլիին:

Հայաստանը ներկայացնող ևս մեկ շախմատիստ՝ Շանթ Սարգսյանը, մրցապայքարի մեջ կմտնի երկրորդ փուլից:

Ըստ կանոնակարգի` վարկանիշային աղյուսակի առաջին 50 հորիզոնականները զբաղեցնող շախմատիստները պայքարը կսկսեն երկրորդ փուլից: Սարգսյանի մեկնարկային համարը 33-րդն է։

Նշենք, որ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի 26-ին:

 

Նմանատիպ նյութեր