«Չելսի»-ն պատրաստ է ձեռք բերել «Ատլետիկո»-ի պաշտպանին
Մադրիդի «Ատլետիկո»-ի եզրային պաշտպան Ֆելիպե Լուիսը ամենայն հավանականությամբ հաջորդ մրցաշրջանը կսկսի Լոնդոնի «Չելսի»-ի կազմում, հայտնում է Marca-ն:
Հայտնվում է, որ անգլիական ակումբը «Ատլետիկո»-ի հետ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ և բրազիլացի խաղացողի համար պատրաստ է առաջարկել 24 մլն: