211652_close_icon

Ղազախական «Ակտոբեն» ֆինանսական պատճառներով տրանսֆերի կհանի նաև Մարկոս Պիզելիին

views-count1498 դիտում article-date 15:52 10-11-2015
Ղազախական «Ակտոբե» ակումբի ղեկավարությունը այսօր կայացած ժողովում թիմի խաղացողներին հայտնել է խոշոր փոփոխությունների մասին: Ակումբի ֆինանսավորումը կրճատվել է, որի պատճառով բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, տրանսֆերի կհանվեն: Թիմում կպահեն միայն 7 խաղացողի, որոնք ներկայացնում են Ղազախստանի երիտասարդական հավաքականը և ամենաքիչ աշխատավարձ ստացողները: Բացի այդ, «Ակտոբեն» չիերկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Յոհան Անդոնեի հետ: Նշենք, որ Ղազախստանի 2015թ. առաջնությունում «Ակտոբեն» գրավեց երրորդ տեղը և հաջորդ տարի Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք ստացավ:

Նմանատիպ նյութեր