211652_close_icon
views-count1476 դիտում article-date 16:40 26-05-2014

Սկսվել է 3-րդ և դրանից հետո ծնված յուրաքանչյուր հաջորդ երեխային տրվող նպաստը հաշվեհամարին փոխանցելու գործընթացը

Սկսվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները երեխայի անվամբ պետական աջակցության հաշիվներին փոխանցելու գործընթացը: Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա: Երեխայի անվամբ պետական աջակցության հաշիվը բացելու նպատակով՝ սկսած մայիսի 26-ից, Դուք կարող եք դիմել Հայբիզնեսբանկի և Անելիք բանկի մասնաճյուղեր: Բանկի հետ պետական աջակցության հաշվի պայմանագիրը կնքելուց հետո բանկային հաշվի համարը պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համապատասխան տարածքային բաժիններ: 1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը. 2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար. 3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար: Սոցիալական ապահովության պետական ծառայություն

Նմանատիպ նյութեր