211652_close_icon
views-count5087 դիտում article-date 13:28 26-05-2014

Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ քննարկվում է բյուջեի կատարողականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ինչպես Ազգային ժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ քննարկվում է բյուջեի կատարողականը: Օրակարգում ընդգրկված են. 1) «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եւ պակասուրդ), 2) «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն, 3) «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացություն, 4) ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման հաշվետվություն: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ ԱԺ-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր