ԱՄՆ սենատորները խոստացան շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բենջամին Քարդինը և հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը Կիևում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խոստացել են, որ ԱՄՆ-ը կշարունակեի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:
Հիշեցնենք, որ վերջիններս դիտորդական առաքելություն կիրականացնեն Կիևում վաղը՝ մայիսի 25-ին, Ուկրաինայի նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ:
«Մենք շարունակելու ենք Կիևին աջակցել»,-հայտարարել է սենատոր Քարդինը: Իր հերթին Փորթմանը հայտնել է, որ իրենք հանդիպում են ունեցել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, որի ընթքացքում քննարկվել են Կիևի և Վաշինգտոնի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական համագործակցության հեռանկարները: