211652_close_icon

Գորիսի քաղաքապետի թեկնածուն ոչ ախպերս ա, ոչ հորեղբորս տղան. Սուրիկ Խաչատրյանը՝ իր հովանավորյալ թեկնածուի մասին

views-count2199 դիտում article-date 14:11 24-05-2014
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով Գորիսի քաղաքապետի ընտրություններին եւ ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուներին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ ասաց, որ հավանաբար նման քայլի են դիմել, որպեսզի լարվածություն չլինի, ավելորդ պառակտումներ չառաջանան հասարակության մեջ: Ինչպես նաեւ նշեց, որ լուրջ չեն այն խոսակցությունները, թե ինքը հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածուին: Այնինչ Սուրիկ Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, իր հովանավորյալ թեկնածուն ոչ թե միայն իր կողմից է հովանավորվում, այլ բոլորի թեկնածուն է: «Ոչ ախպերս ա, ոչ հորեղբորս տղան, ոչ էլ ազգակցական կապ ունեմ: Ինքը իմ տարիքին էլ չի, որ իմ ընկերը լինի: Ուղղակի հարգված մարդ է»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը: Լրագրողի դիտարկմանը, թե, ամեն դեպքում ամեն ինչ անում է, որ նա լինի քաղաքապետ, ասաց. «Եթե իմ հնարվորությունները քոնը լինեին, դու ավելի շատ բան կանեիր: Բայց չես էլ ունենալու, որովհետեւ դու չես կարող ունենալ»:

Նմանատիպ նյութեր