211652_close_icon

Թշնամու գնդակից զոհված Նարեկը Որոտանի ամենալավ տղաներից մեկն էր ու բոլորի հպարտությունը

views-count9737 դիտում article-date 14:01 06-04-2016
Թշնամու գնդակից զոհված Նարեկ Մկրտչյանը Որոտանի ամենալավ եւ համարձակ երիտասարդներից մեկն էր ու միշտ են Նարեկով հպարտացել՝ նրա ոգով, պատրաստվածությամբ եւ նվիրվածությամբ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը: Նրա ծնողներին լուրը հայտնել են: Նարեկը եւս մեկ եղբայր եւ քույր ունի: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Արցախում զոհված զոհերի տվյալներ է ներկայացրել՝ նշելով. «Ցավում ենք և հպարտանում շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Սյունիքի մարզ, գ. Որոտան»:

Նմանատիպ նյութեր