«Հոգիները սատանային ծախած» անձանց մասին գրառումից նեղացել են ՔԿ նախագա՞հն ու գլխավոր դատախա՞զը․ որևէ տուժող չկա, սակայն կա մեղադրյալ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին անհասցե գրառման համար կալանավորվել են, սակայն դեռևս չի պարզվել գրառումից խիստ վիրավորված, սրտնեղած դատախազների, քննիչների, դատավորների շրջանակը, համենայն դեպս՝ որևէ քննիչ, դատախազ, դատավոր չի ներկայացել ՔԿ և տուժող չի ճանաչվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ տուժող ճանաչված անձինք չկան։
Ստացվում է՝ «հոգիները սատանային ծախած» ուղղված ֆեյսբուքյան գրառումից նեղսրտել են ՔԿ-ի, դատախազության, ԱԱԾ ղեկավարները և հրահանգել՝ փաստաբանին նվաստացնելով ձերբակալել։
Սա արդեն պաշտոնեական դիրքի չարաշահում է, արդարադատության դեմ ուղղված հանցանք՝ խմբային շահերից ելնելով։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո, ընդ որում, ԱԱԾ-ն փաստաբանի ձերբակալությունն իրականացրել է անհամաչափ ուժի գործադրմամբ՝ դիմակավորված վիճակում և գետնին պառկեցնելով։ Պարզվել է, որ փաստաբանի ցուցադրական ձերբակալության պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան գրառումը, որում փաստաբանը կոշտ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ Սրբազանի կալանավորման համար։
Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, հրապարակեց Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշումը։
Այլ խոսքով՝ ՀՀ-ում փաստաբանը կալանավորվել է խոսքի համար, ընդ որում, ձերբակալվել՝ ցուցադրաբար, ինչը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական համայնքում։