Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
Հայրենական արտադրության նորագույն սպառազինությունների փորձարկման նպատակով Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Beit ol-Moqaddas» խորագիրը կրող զորավարժությունները կանցկացվեն 2 օր՝ Էսֆահան նահանգի Քաշան քաղաքի մոտակայքում: Առաջին փուլում փորձարկվելու են իրանական արտադրության նորագույն հրթիռները:
Զորավարժությունները գլխավորում են Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ահմադ Ռեզա Փուրդիստանը և մի շարք բարձրաստիճան սպաներ: