Արթուր Բաղդասարյանը 2018–ին իր թեկնածությունն է առաջադրելու նախագահի պաշտոնին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների մոտ հայտարարել է, թե 2018 թվականին իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնին:
Նաև հայտարարել է, որ ինքն արդեն Մոսկվայից ՀՀ նախագահ դառնալու «դաբրո» ունի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի դեմքերով: Իսկ մինչ այդ նա լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ ամբոխահաճո նախընտրական քարոզչություն իրականացնելու համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։