23216 դիտում
22:02 22-05-2014
Ծեծկռտուք և կրակոցներ՝ Կոտայքի մարզում, դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի «պրեդախրանիտել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, ծեծկռտուք և կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք մտնող ճանապարհահատվածի, Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Մելքոնյանի և Կոտայքի բաժնի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետը, ոստիկաններն էլ փնտրում են հրազենից արձակված կրակված պարկուճներ:
Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը (պրեդախրանիտելը ):
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է կանչվել Բալահովիտի գյուղապետը և քիչ առաջ քննչական բաժնի պետի հանձնարարականով մի հոգու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծեծկռտուքից առաջ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենանյով, ինչ որ անձիք մոտեցել են բենզալցակայանին, ծեծի ենթարկել 2 հոգու, որից հետո դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+