211652_close_icon
views-count55020 դիտում article-date 13:16 14-09-2023

Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ատրճանակի պարկուճ և կասկածելի ավտոմեքենա․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն 44 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Արթուր Քիշմիրյանը։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակի 1 պարկուճ, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արամ Այվազյանը դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերել է Лада 110 մակնիշի ավտոմեքենա և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ։

Ոստիկանությունը պարզել է նաև, որ նշված վայրից 2 դանակահարված քաղաքացիներ տեղափոխվել են «Արմենիա» բժշական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու 2 հոգու՝ դանակահարված, շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց, ովքեր հարազատ եղբայրներ են»։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Իրավապահները պարզում են վիրավորումներ ստացած քաղաքացիների ինքնությունը, ինչպես նաև, թե ով է հայտնաբերված ավտոմեքենայի սեփականատերը, ինչպես նաև կազմակերպում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր