Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հայկական օրթոպեդիան. տեսանյութ
Էդուարդ Ռոդրիգեսը Հարվարդի Բժշկական ինստիտուտի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժնից է: Հայաստան է եկել` Վնասվածքաբանների եւ օրթոպեդների 6-րդ միջազգային համագումարին մասնակցելու: Ամերիկացի գործընկերոջ հետ համակարծիք է նաեւ Համագումարի նախագահ Վաչագան Այվազյանը: Իսկ ինչ մակարդակի վրա է գտնվում հայկական օրթոպեդիան: Պրոֆեսոր Այվազյանը նշում է, որ գիտելիքների ու հմտության տեսակետից մեր մասնագետները չեն զիջում նույնիսկ աշխարհի առաջատարներին` Գերմանիայից ու Ֆրանսիայից, բայց մենք խնդիրներ ունենք` կապված մասնագիտական սարքավորումների եւ նույթերի հետ:
Մասնակիցները գրանցված են, համագումարը` բացված: Հյուրերին` աշխարհի 9 երկրներից, ողջունում է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Եռօրյա համաժողովին բարի ընթացք են մաղթում նաեւ Բժշկական համալսարանի ռեկտորն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոնի տնօրենը: Վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան Հայաստանում զարգացան մեր ժողովրդի համար ցավալի տարիներին` երկրաշարժից հետո, նշում է Արա Մինասյանը: Համագումարի օրերին կգործի նաեւ մասնագիտական ցուցահանդես:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28311]armnewstv.am [/url]