Հայկական պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը
                        Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող  նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն:
Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց:
 
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

