2417 դիտում
15:34 10-11-2016
Հ. Նաղդալյան . Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները այսօր գտնվում են քաղաքական և միջպետական բարձր մակարդակի վրա
Նոյեմբերի 10-ին Երևանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունը` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:
Միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության` որպես տնտեսական համագործակցության խոստումնալից ուղղության զարգացման խնդիրները:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:
Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային Ժողովում` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման կապակցությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին, որոնք հիմնված են բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա և այսօր գտնվում են քաղաքական և միջպետական բարձր մակարդակի վրա: Հերմինե Նաղդալյանի խոսքով ռազմավարական այդ համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու համատեքստում։
Երկկողմ հարաբերությունների ամենակարևոր տարրերից մեկը ՀՀ ԱԺ փոխնախագահը համարել է տարեցտարի ակտիվացող հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը, որի վկայությունն են Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անցյալ տարվա պաշտոնական այցելությունը, Պետական Դումայի նախագահի աշխատանքային այցերը, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերը և իհարկե` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Անդրադառնալով նիստի օրակարգային թեմաներին` հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության զարգացման խնդիրներին, ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ առևտրատնտեսական համագործակցությունից բացի, հայ և ռուս ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային և հումանիտար ամուր կապերը։
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մշակութային համագործակցության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում` պարբերաբար բացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, անց են կացվում համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են ստեղծագործ մտավորականության հանիդպումներ։ Բավական ակտիվ է համագործակցությունը կրթության բնագավառում, որի հրաշալի օրինակներ են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բազմամյա գործունեությունը, ինչպես նաև, անցյալ տարի Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի բաժանմունքի բացումը Հայաստանում։
,Զբոսաշրջության ոլորտը մեր տնտեսության առաջնային ուղղություններից է։ Հայաստանի կառավարության նոր կազմը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող առանձին կոմիտե։ Զբոսաշրջության ասպարեզը լուրջ ներուժ ունի Հայաստանում,, ,-իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` կարևորելով մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացումը, միջտարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային փոխանակումների ավելացումը։
Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ առաջիկա բոլոր քննարկումները և կատարված առաջարկությունները իրական խթան կդառնան երկու երկրների առջև կանգնած խնդիրների լուծման գործում։
Նմանատիպ նյութեր
6404 դիտում
19:02 08-09-2018
Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները երբեք նույնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր
1057 դիտում
13:50 05-07-2024
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին