211652_close_icon

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այցի կազմակերպիչներին

views-count1810 դիտում article-date 12:35 22-05-2014
Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երևանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների և Երևանի շտապ բուժօգնության ծառայության բժիշկներ, ովքեր ուղեկցել են ծնողներին այցի ընթացքում։ Շնորհակալագրերն ու պատվոգրերը հանձնել են այցի կազմակերպչական աշխատանքները համակարգած Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։ «Այցը կազմակերպելու օրերին մեր զինծառայողների ծնողները շնորհակալական բազմաթիվ խոսքեր ուղղեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և քաղաքապետի հանձնարարությամբ այսօր այդ խոսքերը, ինչպես նաև անձամբ Տարոն Մարգարյանի շնորհակալությունը ձեզ՝ այցը կազմակերպելու ակտիվ մասնակիցներիդ ենք փոխանցում շնորհակալագրերով ու պատվոգրերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ընդգծել է, որ, ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այս այցն ամփոփելով, մասնակիցներից ակնկալում է ոչ պակաս ակտիվություն նաև ծրագրի հաջորդ փուլերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր