Առանց Մեսսիի Արգենտինայի հավաքականը չէր հասնի մինչև եզրափակիչ. Մասկերանո
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն աջակցել է իր թիմակից Լիոնել Մեսսին:
« Եթե Լեոն չլիներ, ապա մենք չեինք հասնի մինչև եզրափակիչ: Մեսսի հասցեին քննադատությունները տեղին չեն»,-ասել է Մասկերանոն:
Նշենք, որ Մեսսին քննադատության ալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ճանաչվել է 2014 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացող: Շատերը գտնում են, որ Մեսսին արժանի չէր այդ մրցանակին: