Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանների բնակչությանը, որ Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն առաջատար մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ալերգոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ուռոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան:
Բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կկատարվեն նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Շրջանների բնակչության բուժզննումը կիրականացվի տվյալ շրջանային բուժմիավորումներում` համաձայն ժամանակացույցի սկսած ժամը 1000-ից:
Քաշաթաղի շրջանային բուժմիավորում- մայիսի 21-ին, հեռ. /047/ 75-22-88:
Հադրութի շրջանային բուժմիավորում- մայիսի 22-ին, հեռ. /047/ 55-17-31
Շուշիի շրջանային բուժմիավորում- մայիսի 23-ին, հեռ. /047/ 73-10-05