Կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն
                        ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 23-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության  «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիովիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Սոսի Բադալյանի կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

