«Էրեբունի» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը Արցախում հիվանդների խորհրդատվություն կիրականացնի
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 23-ին ժամը 1000-ից Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիովիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Սոսի Բադալյանի կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: