211652_close_icon
views-count28434 դիտում article-date 17:04 19-05-2014

Ըստ հավաքվածների՝ «Յաշիկի» օրինախախտ վարորդը Ջրվեժում հայտնի «Գիշերային բուն» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս է հայտարարել, որ եթե վարորդներն օրինապաշտ են, ապա երբևիցե ճանապարհային ոստիկանի կողմից վարչական պատասխանատվության չեն ենթարկվի: Իսկ կան վարորդներ էլ, ովքեր իրենց համարելով անպարտելի՝ կարող են ավտոմեքենան վարել հանդիպակաց գոտով, առանց ամրագոտու՝ խոսելով հեռախոսով և անգամ վթարային իրավիճակ ստեղծելով՝ անցնել կարմիր լույսի տակով: Այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մելքումովի փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Mercedes մակնիշի 37 RN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն դնելով կինոյի հերոս-տղայի տեղը, ավտոմեքենան վարում առանց ամրագոտու և, վստահ լինելով իր կողմից կատարվող օրինախախտման անպատժելիության վրա, երթևեկում ՃՈ աշխատակցի կողքով: Պարզապես երևի նրա բախտը բերեց, քանի որ ՃՈ աշխատակիցները զբաղված էին նշված վայրում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերացման աշխատանքներով: Հավաքվածները նկատելով, որ այդ ամենը նկարահանվեց, կատակում էին. «Էդ յաշիկ քշողը Ջրվեժից ա: Նա ավելի շատ հայտնի է «Գիշերային բու» մականվամբ, որովհետև մութն ընկնելուն պես քոռ բուի նման ուժեղ սիգնալ տալով թռվռում ա Ջրվեժի փողոցներում»: Կարծում ենք, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և «Գիշերային բու» մականվամբ «հերոսը» վարչական պատասխանավության կենթարկվի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է 44-ամյա Սամվել Ավոյանի անվամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր