Պատանի երկրապահները լավագույնն են. տեղի ունեցավ «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգևատրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Պաշտպանության նախարարությունում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Տոնի շրջանակներում էլ կատարվեց «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգեւատրությունը:
Լավագույնը ճանաչված բոլոր 9 մասնակիցներն էլ «Պատանի երկրապահ» կառույցից էին: Այդ պատճառով «Պատանի երկրապահ»-ը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ:
Երկրապահի պատանեկան կառույցի արձանագրած հաջողությունների մասին առանձնահատուկ խոսքով հանդես եկավ նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: