211652_close_icon
views-count1768 դիտում article-date 08:52 17-05-2014

Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը, իսկ ՀՀ իշխանություններն էլ՝ թիվ մեկ ենթարկվողներինը։ Նշենք, որ սա ոչ թե գնահատողական դատողություն է, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության ուղիղ արձանագրում։ Նախօրեին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ասել է, որ Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման երկրորդ գծի շինարարության նախագիծը դադարեցվել է։ Փոխնախարարը հայտարարել է, որ դա կապված է ֆինանսավորող բանկի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով։ Եվ եթե հիմա խոսվում է էլեկտրամատակարարման երկրորդ գծի կառուցման դադարեցման մասին, դա նշանակում է, որ առաջիկայում կդադարեցվի նաև իրանական գազի մատակարարումը։ Իսկ իրանական գազ չի մատակարարվելու, որովհետև Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է օգտվել բացառապես ռուսական գազից՝ իր սահմանած գներով ու խաղի կաննոներով։ Եվ այս ամենը՝ դեռ ՄՄ-ին չանդամակցած»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր