211652_close_icon
views-count4869 դիտում article-date 22:53 15-05-2014

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Volkswagen Golf մակնիշի 17 QR 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արտաշատ քաղաքի բնակիչ 22-ամյա Գարիկ Յակուրովը նշված ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա Գագիկ Ծատուրյանի վարած Hyundai Elantra մակնիշի 51 DD 060 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով Hyundai Elantra-ի ուղևորներ, Երևան քաղաքի Նարդոսի 1-ին նրբանցքի բնակիչներ 25-ամյա Աննա Գաբրիելյանն ու 24-ամյա Տարոն Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստացել են ամբուլատոր բուժօգնություն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր