36003 դիտում
11:36 27-10-2024
Ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6»-ը, «Lada»-ն ու մեկ այլ «BMW»․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Ռուբեն Թովմասյանի վարած «BMW» մակնիշի, 45-ամյա Էմիլ Բաբայանի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արտակ Գրիգորյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Դարբինյանն ու Արման Սարինյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+