211652_close_icon
views-count22578 դիտում article-date 19:56 20-10-2015

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/16/37281/]հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, մինչ Երևանում սնկի նման ավելանում են արագաչափ և նկարահանող սարքերը, մայրաքաղաքի սրտում՝ Ամիրյան-Զաքյան-Տերյան փողոցների խաչմերուկում, օրվա ցանկացած ժամին երթևեկութունը կաթվածահար էր լինում: Վարոդներն ու խաչմերուկի հարակից բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն սվետաֆորներ, սակայն պատկան մարմինները հայտնվել էին Կռիլովյան հայտնի առակի հերոսների օրը՝ նկատի ունենալով կարապին խեցգետնին ու գալյլաձկանը: Ըստ բնակիչների՝ ավելի պիկ ժամերին տեղի էին ունենում վթարներ, իսկ որոշ «վայ վարորդների» պատճառով՝ խցանումը կարող է տևել 10 րեպեից ավելի ու եթե լուսակիր տեղադրվեր, ապա՝ մասամբ կկարգավորվեր խնդիրը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր