4050 դիտում
13:20 15-05-2014
Կալանավորվել է զինվորական հոսպիտալի բժշկուհին
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի բժիշկ օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Լևոնի Եգանյանը կալանավորվել է: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` (խոշոր չափի կաշառք ստանալը): Այս մասին [b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ռազմական ոստիկանությունը բացահայտել էր, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:
Նմանատիպ նյութեր
7117 դիտում
21:13 09-04-2016
Զինվորական հոսպիտալում գտնվող 5 ծայրահեղ ծանր վիրավորներից երկուսը ԵԿՄ անդամներ են. Զինվորական հոսպիտալի տնօրեն
1246 դիտում
18:24 26-04-2023
Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար