1859 դիտում
11:04 26-02-2014
Պատերազմական իրավիճակի դեպքում որոշ քաղաքացիական բուժհաստատություններ զինվորական հոսպիտալի կարգավիճակով կգործեն ՀՀ ՊՆ ենթակայության ներքո
ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո:
Փետրվարի 25-ին ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն:
Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների և առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ:
ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը:
Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը հետևել են քաղաքացիական բուժհաստատությունում անցկացվող վարժանքներին, տվել են համապատասխան ցուցումներն ու կարգադրությունները դրանք առավել կազմակերպված և օպերատիվ իրականացնելու նպատակով:
Առաջիկայում նմանաբնույթ ցուցադրական վարժանքներ կանցկացվեն նաև այլ քաղաքացիական բուժհաստատություններում:
Նմանատիպ նյութեր
7069 դիտում
21:13 09-04-2016
Զինվորական հոսպիտալում գտնվող 5 ծայրահեղ ծանր վիրավորներից երկուսը ԵԿՄ անդամներ են. Զինվորական հոսպիտալի տնօրեն
4017 դիտում
13:20 15-05-2014
Կալանավորվել է զինվորական հոսպիտալի բժշկուհին
Այս բաժնից
1303 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ
1039 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1072 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը