211652_close_icon
views-count796 դիտում article-date 16:24 09-05-2015

Չիլիի ափերի մոտ հայտնաբերվել են տասնյակ սատկած կետեր

Չիլիի հարավում առնվազն 37 կետ է ափ նետվել ու սատկել: Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի ձկնորսության ազգային ծառայությունը: Կետերին հայտնաբերել են օտարերկրյա գիտնականները, որոնք այդ տարածքում հետազոտություններ էին իրականացնում: Կետերի սատկելու պատճառն առայժմ հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր