Պայթյուններ՝ Բաղդադում․ գրանցվել է 20 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր շղթայական պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում գրանցվել է 20 զոհ, վիրավոր է ևս 50 մարդ։ Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին 2֊3 ահաբեկչության մասին։ Ըստ «Ալ Ջազիրայի» տվյալների՝ քաղաքի տարբեր հատվածներում 6 ականապատ մեքենայի պայթյուն է իրականացվել։