Պայթյուններ՝ Բաղդադում․ 17 զոհ, 10֊նյակ վիրավորներ
Իրաքի մայրաքաղաղ Բաղդադում և մյուս քաղաքներում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականցվել։
Ըստ երկրի ՆԳՆ տվյալների, միայն մայրաքաղաքում 3 պայթյուն է գրանցվել։ Բաղդադի հյուսիսում գտնվող Ռաշիդի թաղամասում մահապարտն անցակետերից մեկի մոտ պայթյուն է իրականացրել, որի արդյունքում զոհվել է 9, ևս 35 վիրավոր են։
Քաղաքի արևմտյան մասում տեղի ունեցած պայթյունը 4 մարդու կյանք է խլել, 10֊ը վիրավոր են։
Մայրաքաղաքի հյուսիսարևելյան մասում գտնվող Սեբաա Աբկար թաղամասում գրանցվել է 4 զոհ, 11 վիրավոր։