Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. աղբատարի վարորդը ավտոմեքենաների ջարդ է իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, Նար-Դոսի և Գնունի փողոցների խաչմերուկում, աղբատար ավտոմեքենայի վարորդը, նշված ավտոմեքենայով իսկական ավտոմեքենաների ջարդ է կատարել, ինչի հետևանքով մեծ թվով ավտոմեքենաներ են վնասվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբատար ավտոմեքենան պատկանում է «Կենտրոն սանմաքրմանը» և դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կա վիրավոր: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի