1539 դիտում
14:23 12-05-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» N 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը: Վերը նշված տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը տեղադրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում՝ «ԱՊՊԱ» անվանումով պատուհանում: Այսինքն, հնարավորություն է տրվել, որպեսզի այն անձինք, ովքեր առանց համապատասխան փաստաթղթերի օտարել են իրենց տրանսպորտային միջոցը, կամ ունեն իրենց անվամբ հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող տրանսպորտային միջոց, մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը կատարել համապատասխան գործողություններ՝ տրանսպորտային միջոցի օտարումը պատշաճ ձևակերպելու կամ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցը խոտանելու համար (խոտանելու համար անհրաժեշտ է հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնել հաշվառման վկայագիրը, հաշվառման համարանիշերը և գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք): Միաժամանակ, կրկին տեղեկացնում ենք, որ պատրաստակամ ենք տրամադրել տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ընթացակարգերի վերաբերյալ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
19:04 26-04-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին
1993 դիտում
20:39 08-05-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
1826 դիտում
10:51 20-10-2014
Ինչպե՞ս խուսափել տուգանքից. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Այս բաժնից
1294 դիտում
09:04 27-11-2024
Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
766 դիտում
23:16 26-11-2024
Կաթողիկոսն ընդունել է Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին
736 դիտում
22:53 26-11-2024
Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են