211652_close_icon

Ինչպե՞ս խուսափել տուգանքից. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

views-count1967 դիտում article-date 10:51 20-10-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես. նման արարքը իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի տրանսպորտային միջոց վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր