211652_close_icon
views-count1958 դիտում article-date 10:51 12-05-2014

Մայիսի 18-ին Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում 2014 թվականի մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: 2014 թվականը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար. լրանում է ծրագրի 10-ամյակը: Այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվն է խորհրդանշական` միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

Նմանատիպ նյութեր