211652_close_icon
views-count2397 դիտում article-date 01:39 12-05-2014

Ուրուգվայ-1930. փառասեր տանտերերի հաղթահանդեսը

[b]2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը: Ուրուգվայ- 1930 [/b] Աշխարհի անդրանիկ առաջնության անցկացման վայր ընտրվեց Ուրուգվայը: ՖԻՖԱ-ի կողմից նման որոշման պատճառ հանդիսացավ նաև այն հանգամանքը, որ այդ տարի Ուրուգվայը նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թվականի Ամառային Oլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը։ Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անցկացվեցին մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը կայացան «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար։ Առաջնությանը մասնակցեց 13 հավաքական, որից 7-ը` Հարավային Ամերիկայից, 4-ը` Եվրոպայից և 2-ը` Հյուսիսային Ամերիկայից: Եվրոպական թիմերի քչությունը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորությունով։ Թիմերը բաժանվեցին 4 խմբի, որոնցից առաջինում ընդգրկված էր 4 թիմ, իսկ մնացածում` 3: Հաղթանակի համար տրվում էր 2, իսկ ոչ-ոքիի համար 1 միավոր։ Եթե նույն խմբում երկու հավաքականներ ունենային հավասար միավորներ, ապա հաղթողը որոշվում էր լրացուցիչ հանդիպման շնորհիվ, սակայն դրա անհրաժեշտությունը չեղավ։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս փլեյ-օֆֆ ձևաչափ ունեցող կիսաեզրափակիչ։ Եթե կիսաեզրափակչում հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար էր, ապա տրվում էր լրացուցիչ ժամանակ, սակայն դրա անհրաժեշտությունը նույնպես չեղավ։ Մրցաշարը մեկնարկեց հուլիսի 13-ին ֆրանսիա-Մեքսիկա հանդիպումով: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը: Խաղի արդեն 10-րդ րոպեին ֆրանսիացիները զրկվեցին իրենց դարպասապահ Ալեքս Տեպոից, որը մրցկակցի հետ բախման արդյունքում ծնոտի կոտրվածք ստացավ: Դարպասում նրան փոխարինեց ձախ կիսապաշտպան Շանտրելը (ֆուտբոլում փոփոխությունների կանոնը մտցվեց 40 տարի անց): Չնայած որ ֆրանսիացիները մնացին 10 հոգով, այնուամենայնիվ կարողացան մրցակցին հաղթել խոշոր` 4:1 հաշվով: [img]http://www.bbc.co.uk/blogs/sporteditors/seb_matthews.jpg[/img] Երկու օր անց Ֆրանսիան հանդիպեց Արգենտինայի հավաքականի հետ և այն սկանդալային ավարտ ունեցավ: 81-րդ րոպեին Լուկաս Մոնտին առաջ մղեց Արգենտինայի հավաքականին, իսկ երեք րոպե անց հանդիպման գլխավոր մրցավարը ազդարարեց հանդիպման ավարտը, ինչը բուռն վրդովմունք առաջացրեց ֆրանսիացիներ մոտ: Մյուս հանդիպմանը արգենտինացիների մրցակիցն էր Մեքսիկայի ընտրանին: Այդ խաղում Արգենտինայի հիմնական կազմում հայտնվեց «ՙԹափանցող»՚ մականվամբ` Գիլյերմո Ստաբիլեն, ով դարձավ երեք գոլի հեղինակ: Այս հանդիպման ընթացքում մրցավարը նշանակեց հինգ 11 մետրանոց հարված: Արդյունքում Արգենտինան հաղթեց 6:3 հաշվով: Առաջին խմբում հաղթեց Արգենտինայի, իսկ երկրորդ խմբում` Հարավսալավիայի հավաքականները: Վերջինս իր հերթին պարտության մատնեց Բրազիլիայի և Բոլիվիայի հավաքականներին: Ամենատպավորիչ հաղթանակը կայացավ չորրորդ խմբում, որտեղ ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, սակայն նրանց արագ ճեղքումների՚ մարտավարությունը չարդարացրեց Արգենտինայի դեմ կիսաեզրափակիչ խաղում, որտեղ ամերիկացիները պարտություն կրեցին ջախջախիչ 1:6 հաշվով: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի դարպասապահ Ջիմի Դուգլասը դարձավ առաջնության առաջին խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահը Կիսաեզրափակիչ երկրորդ զույգում Ուրուգվայը նույնանման 6:1 հաշվով պարտության մատնեց Հարավսալավիային: Աշխարհի անդրանիկ առաջնության եզրափակչը կրկնեց 1928 թվականի օլիմպիադայի եզրափակիչը, որտեղ կրկին հանդիպել էին Ուրուգվայի ու Արգենտինայի հավաքականները: Վճռորոշ խաղը տեղի էր ունենացավ «Էստադոի Սենտենարիոե մարզադաշտում` հուլիսի 30-ին։ Պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը։ Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում`Ուրուգվայինը: Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց անցկացնել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ։ Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիցիչ հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը: [img]http://3.bp.blogspot.com/_5t963zaZwAI/S_8H0snPVeI/AAAAAAAAABA/d1W5lDvTv2o/s1600/Uruguay+1930+II.jpg[/img] Հանդիպման 12-րդ րոպեին Պաբլո Դորադոյի շնորհիվ ուրուգվայցիներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն, Պաուսելեն հավասարեցրեց հաշվի տարբերությունը, իսկ 35-րդ րոպեին արգենտինացիներին հաշվի մեջ առաջ մղեց Ստաբիլեն` հաշիվը դարձնելով 2:1: Ուրուգվայցիները մրցավարին պնդում էին, որ գոլը խփվել է ՙխաղից դուրս՚ վիճակից: Կրքերը բորբոքվեցին, երբ երկրորդ խաղակեսի սկզբում ուրուգվայցի Պեդրու Սեայի ջանքերով հաշիվը դարձավ 2:2: 65-րդ րոպեին ձախ եզրային հարձակվող Սանթոս Իրիարտեն առաջ մղեց Ուրուգվայի հավաքականին: Խաղավերջում հանդիպման վերջակետը դրեց Կաստրոն և այդպիսով Ուրուգվայի հավաքական դարձավ սեփական հարկի տակ կայացած աշխարհի անդրանիկ առաջնության հաղթողը, իսկ Արգենտինայի հավաքականի հարձակվող Ստաբիլեն 8 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: [b]Եզրափակիչ[/b] 30.07.1930 [b]Ուրուգվայ – Արգենտինա` 4:2[/b] «Էստադիո Սենտենարիո». Մոնտեվիդեո գոլեր` Դորադո 12', Սեա 57', Իրիարտե 88', Կաստրո 89' - Պեուչելլե 20', Ստաբիլե 37' [b]Ուրուգվայ:[/b] Էնրիկե Բալեստերո – Խոսե Նասացի, Էռնեստո Մասկերոնի, Խոսե Անդրադե. Ալվարո Գեստիդո, Լորենցո Ֆերնանդես, Հեկտրո Սկարոնե. Պեդրա Սեա,Պաբլո Դորադո. Հեկտրո Կաստրո. Սանտոս Իրիարտե Գլխավոր մարզիչ` Ալբերտո Սուպիչի [b]Արգենտինա:[/b] Խուան Բոտասո - Խոսե Դելլա Տորե, Ֆերնանդո Պատերնոստեր, Պեդրո Սուարես, Խուան Էվարիստո, Լուիս Մոնտի, Մանուել Ֆերեյրա, Ֆրանցիկսո Վարալյո, Մարիո Էվարիստո, Գիլերմե Ստաբիլե, Կարլոս Պեուչելլե Մարզիչներ` Ֆրանցիսկո Օլասար, Խուան Խոսե Տրամուտոլա [img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/URU-ARG_1930-FIN-CM.svg/300px-URU-ARG_1930-FIN-CM.svg.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր