211652_close_icon

Կաբո Վերդեն առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

views-count679 դիտում article-date 23:45 13-10-2025
Ֆուտբոլի Կաբո Վերդեի հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Աֆրիկյան գոտու ընտրական խաղում Կաբո Վերդեն 3:0 հաշվով հաղթեց Էսվատինիի թիմին եւ D խմբում 10 տուրից հետո 23 միավորով գրավեց առաջին տեղը։

Աֆրիկյան գոտուց ավելի վաղ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճել էին անեւ Մարոկկոն, Թունիսը, Եգիպտոսը, Ալժիրը եւ Գանան։

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական՝ բաժանված 12 խմբի։ Փլեյ-օֆֆը կսկսվի 1/16 եզրափակիչից։

Նմանատիպ նյութեր