Մեսսին` MLS-ի ռեկորդակիր
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է MLS-ի պատմության առաջին խաղացողը, ով կանոնավոր առաջնության մեկ մրցաշրջանում 9 խաղում դուբլ է գրանցել, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Արգենտինացի 38-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում խփել է 26 գոլ: Մեսսին կանոնավոր առաջնության գլխավոր ռմբարկուն է: Նա ունի նաև 15 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Մեսսին «Ատլանտա Յունայթեդի» դեմ կանոնավոր առաջնության 33-րդ տուրի տնային խաղում երկու գոլ էր խփել և մեկ գոլային փոխանցում կատարել: Խավյեր Մասկերանոյի թիմը հաղթել էր 4-0 հաշվով: